Ցավ
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին:
Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Ախտանշաններին նպաստող գործոններն են.
- ավելորդ քաշը,
- աստակյաց կյանքը,
- մեծ տարիքը,
- կանոնավոր ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
- շաքարային դիաբետը,
- անոթային խնդիրները,
- ծնկան շրջանի վնասվածքները և վիրահատական միջամտությունները:
Եթե ցավերը ծնկան հոդում հաճախ են և շարունակվում են նույնիսկ հանգիստ վիճակում, կան այտուց և ճրթճրթոց, հոդի շրջանում մաշկային ծածկույթների կարմրություն, ապա մասնագետին դիմելը պետք է չհետաձգել:
Հաճախ հանդիպող պատճառները
Հաճախ հանդիպող պատճառներից են, առաջին հերթին, արթրոզը և արթրիտը: Շատ հաճախ ծնկան հոդում ցավային զգացողությունների հիմքում հենց այդ հիվանդություններն են: Արթրոզը կարող է երկարատև ընթանալ` առանց որևէ արտահայտության, իսկ արթրիտը ո՛չ միայն ինքնուրույն ախտաբանություն է, այլ երբեմն արթրոզի կամ ռևմատիզմի վտանգավոր բարդություն է:
Ծնկան ցավերի այլ պատճառներն են.
- խոնդրոմատոզը, որի ժամանակ հիալուրոնային աճառի հյուսվածքի վրա հայտնվում են հանգույցներ, որոնք արագորեն տարածվում հոդի պատյանում,
- օստեոխոնդրիտը (հոդային աճառի բորբոքում),
- բուրսիտը (սինովեալ պարկի բորբոքում)
- սինովիտը, որն առավել հաճախ հանդիպում է բարձր տարիքում, որի ժամանակ դիտվում է հոդապարկի ախտահարում,
- օստեոմիելիտ, որն առաջանում է ժելեյանման մարմնի մեջ մանրէների թափանցման արդյունքում:
Ախտորոշումը և բուժումը
Հոդացավի ժամանակ պետք է դիմել ռևմատոլոգի կամ վնասվածքաբանի:
Բժիշկը, սովորաբար, նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիա, դոպլերոգրաֆիա: Երբեմն հարկ է լինում իրականացնել նաև ռենտգենոգրաֆիա: Ախտորոշումը վերջնականապես ճշտելու համար նշանակվում է արյան որոշ հետազոտություններ:
Ախտորոշումը հաստատելուց հետո պարզ է դառնում` ինչ բուժական մոտեցում ցուցաբերել: Հաճախ նշանակվում են ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, խոնդրոպրոտեկտորներ, ցավազրկողներ, քսուկներ` տեղային օգտագործման համար, իսկ որոշ դեպքերում ցուցված են հիալուրոնաթթվի ներարկումներ: Երբեմն նպատակահարմար է ֆիզիոթերապիան և բուժական մարմնամարզությունը:
26.05.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ